Բարի գալուստ WeSolve

Ուրախ ենք, որ այցելել եք մեր կայքէջ։ WeSolve-ը իր պատրաստակամությունն է հայտնում օգնել Ձեզ իրավական խնդիրների բախվելիս։ Մենք ունենք ծառայությունների բազմաթիվ տեսակներ (խորհրդատվությունից մինչև ներկայացուցչություն) Ձեզ հուզող իրավական հարցերը լուծելու համար։ Մեր մասնագետները կառաջարկեն Ձեր խնդիրների լուծման համար ամենահարմար ծառայության տեսակը և կմատուցեն որակյալ ծառայություններ։ Մեր իրավաբանները պրոֆեսիոնալ են իրավունքի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միջազգային մասնավոր իրավունքում, միջազգային բիզնես գործարքներում, բիզնես իրավունքում, ֆինանսական իրավունքում, տնտեսական մրցակցության իրավունքում, մտավոր սեփականության իրավունքում, առևտրային իրավունքում, քաղաքացիական իրավունքում ու դատավարությունում, վարչական իրավունքում ու դատավարությունում և այլն։ Մեր նպատակն է աջակցել Ձեր բիզնեսի զարգացմանը։ Կայքէջը կօգնի Ձեզ ծանոթանալ մեր ծառայությունների տեսակներին, գործունեության ոլորտներին, մեր թիմին, նպատակներին, սկզբունքներին և ընկերության քաղաքականությանը։ Կարող եք մշտապես ազատ զգալ մեզ դիմելու հարցում։

ծանոթացե՛ք մեզ հետ

Մենք

Lawyer Avatar

Սեյրան Սահակյան

Կառավարող գործընկեր

Lawyer Avatar

Էմմա Սահակյան

Գործընկեր, փաստաբան

Lawyer Avatar

Հովհաննես Խաչատրյան

Գործընկեր, փաստաբան

Եղի՛ր իրազեկ

Վերջին նորությունները

April 12 2023
bg

Ի՞նչ է Բլոկչեյնը

Տեղեկատվական տեխնոլոգիա

Բլոկչեյն - տվյալներ պարունակող բլոկների շղթա, որը 21-րդ դարում ստեղծում է նոր, հեղափոխական հնարավորություններ կառավարման և օպերացիոն գործընթացների կազմակերպման հարցերում։

կարդալ ավելին
July 01 2023
bg

Ի՞նչ է կրիպտոարժույթը

Տեղեկատվական տեխնոլոգիա և ֆինանսներ

Կրիպտոարժույթի վերաբերյալ գործարքները սկսվել են Բիթքոինի ստեղծումից հետո և մեծ թափ են առել միայն 2010 թվականից ի վեր։ 

կարդալ ավելին
July 05 2023
bg

Բիզնեսը և ՀՀ Սահմանադրությունը

Բիզնես

We Solve իրավաբանական ընկերությունը շնորհավորում է բոլորիս ՀՀ Սահմանադրության կարևորագույն օրվա առթիվ։ ՀՀ Սահմանադրությունը ընդունվել է 1995  թվականի հուլիսի 5-ին հանրաքվեի միջոցով, այնուհետև, երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների՝ 2005 և 2015 թվականներին։ Այս խորհրդանշական օրվա լավագույն տուրքը կլինի Սահմանադրության մասին իրազեկվածության բարձրացումը։ Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ We Solve իրավաբանական ընկերությունը ծառայություններ է մատուցում գործարարության ոլորտում՝ որոշել ենք ձեզ ներկայացնել բիզնեսի սահմանադրական կարգավորումները։

կարդալ ավելին

«Եկե՛ք լուծենք»

Սա է մեր կարգախոսը։ Մենք կարծում ենք, որ մեր պարտականությունն է լուծել բոլոր իրավական խնդիրները, որոնց բախվում են մեր վստահորդները:

Գյումրիում մեր գրասենյակը

Երևանում մեր գրասենյակը