Բլոգ

July 01 2023
bg

Ի՞նչ է կրիպտոարժույթը

Տեղեկատվական տեխնոլոգիա և ֆինանսներ

Կրիպտոարժույթի վերաբերյալ գործարքները սկսվել են Բիթքոինի ստեղծումից հետո և մեծ թափ են առել միայն 2010 թվականից ի վեր։ 

Իսկ ի՞նչ են կրիպտոարժույթը, բիթքոինը, էթերիումը։

Կրիպորարժույթները ներկայումս լայն տարածում են ստացել միջազգային տարաբնույթ շուկաներում։ Հատկապես վերջին շրջանում, պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի՝ միմյանց նկատմամբ կիրառված սանկցիաներով, ռուսաստանաբնակները գործարքներ կատարելիս կիրառում են կրիպտոարժույթներ, քանի որ դրանք դուրս են մնացել կիրառվող սանկցիաների տիրույթից։

Կրիպտորաժույթի վերաբերյալ Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում իրարից խիստ տարբեր մոտեցումներ են առկա։ Մի դեպքում այն համարում են էլեկտրոնային արժույթ, դրամ, դրամական ածանցյալ, վճարային գործիք, մյուս դեպքում՝ գույք կամ գույքային իրավունք։

Կրիպտոարժույթը յուրօրինակ վճարային միջոց է, որի ստեղծումը միջնորդավորված չէ, հիմնված է բլոկչեին ապակենտրոն համակարգի վրա և գրեթե հնարավոր չէ դրանում կատարել տվյալների փոփոխություն։

Այն չի թողարկվում կենտրոնական բանկի, պետության կամ որևէ պետական մարմնի կողմից, կապված չէ թղթադրամների հետ, սակայն ընդունվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից որպես վճարամիջոց և կարող է փոխանցվել, պահպանվել կամ վաճառվել էլեկտրոնային եղանակով։
Ճիշտ է, կրիպտորաժույթի թողարկումը կատարվում է մարդկանց կամ կազմակերպությունների կողմից, սակայն, անգամ այն ստեղծողները պատասխանատվություն չեն կրում դրա համար։
Չկա որևէ մարմին, որը հսկում է դրանց իրացումն ու շրջանառությունը։

Աշխարհում ամենահայտնի կրիպտոարժույթն ընդունված է համարել բիթքոինը, իսկ դրա ստեղծող(ներ)ը հանդես են եկել Սատոշի Նակամոտո կեղծանվամբ, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով կամ ովքեր են թաքնված այդ անվան տակ։

Այսօր աշխարհում գոյություն ունեցող բիթքոինների ընդհանուր արժեքը անցնում է 593 միլիարդ դոլարից https://data.nasdaq.com/data/BCHAIN/MKTCP-bitcoin-market-cap…։

Կրիպտոարժույթը չի կարող համարվել արժեթուղթ կամ արժույթ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ արժեթուղթը սահմանված ձևի և պարտադիր վավերապայմանների պահպանմամբ, գույքային իրավունքները հավաստող փաստաթուղթ է, որն ունի թողարկող, իսկ արժույթը ՀՀ և այլ պետությունների թղթադրամներն ու մեետաղադրամներն են։ Օրենսդրական կարգավորումների բացակայությունը բարձրացնում է բիթքոիններ ձեռք բերելու ռիսկայնության աստիճանը։ Այս առումով, մեր օրենսդրությունը հետ է մնում աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից, և այժմ անհրաժեշտություն է առաջացել այն համապատասխանեցնել նոր իրողությունների հետ։

Այսպիսով՝ կրիպտոարժույթները, որպես նոր երևույթ մեր իրականության մեջ, պետք է կարգավորվեն իրավական ճիշտ գործիքակազմով, դիտարկվեն որպես գույք կամ գույքային իրավունք, որոնք հնարավոր կլինի հարկադիր կարգով բռնագանձել պարտավորությունների մարման համար։ 

իմանալ ավելին