Բարձրորակ

Իրավական ծառայություններ

Խորհրդատվություն

Find the solutions of the legal issues bothering you. Here we will offer you creative, innovative and beneficial solutions. We are not greedy in our words.

Պայմանագրի կազմում

Every agreement reached with the other side needs to be recorded in some way. Making contract is the most beneficial and the shortest way to record the agreement. To have a contract emanating all your interests can be done only by professionals.

Կազմակերպության գրանցում, վերակազմակերպում, լուծարում, կանոնադրության մշակում/փոփոխում

Your company will be safe with the right structure of governance.
Let us keep you off from the pitfalls in the bylaws and other documents related to your company. 

Իրավական ստուգում

The primary goal of an LDD is to find legal risks. Then, to analyse, assess, and describe those risks. Finally, to recommend mitigating measures. Setting up red flags is where the LDD does its best and gravest. This is a factor that largely determines whether the deal would go through or not.

Իրավական փաստաթղթի մշակում և ստուգում

Any type of legal document that is relevant to our practice areas can be professionally prepared by our team. We also offer different templates for the frequently rised issues.

Հարկային պլանավորում

We are here to analyse or plan the financial situation for ensuring that all elements work together to allow you to pay the lowest taxes possible.

Մաքսային խորհրդատվություն

Custom law issues are diverse. That is one of the difficult areas in law. Our specialists are ready to help you in any legal matter raised in this regard.

Մտավոր սեփականության պաշտպանություն

Without appropriate protection of intellectual property nowhere it would be encouraged to create something new. Moreover businesses would not be able to be free of piracy or would not be able to protect their rights. We offer quality services to protect your intellectual property rights.

Ներկայացուցչություն սնանկության վարույթում

The procedure of insolvency gives opportunity to both the creditor to satisfy its claims and to the debtor to start enterprising or start the life without previous debts. In this procedure we can help you maximise your interest in that procedure.

Ներկայացուցչություն

If practicing your obligations and rights in front of court, in negotiations or in any other case is not your strongest side, let us represent you. We will bring it to the most beneficial end.

Վեճերի այլընտրանքային լուծում

Arbitration, mediation, negotiations and other means of ADR are the most effective, beneficial and the shortest ways towards the final, objective and comprehensive resolution for all kinds of disputes.

 

Իրավական կարծիք

Get a professional legal opinion on any legal matter from our practice areas disturbing you. Our lawyers have valuable experience for making a convincing and well-grounded opinions.

ինչ ենք մենք անում

Գործունեության ոլորտները

Հարկային


ՀՀ հարկային իրավունքի հետ առնչվում են ՀՀ-ում գործով բոլոր բիզնեսները, ՀՀ քաղաքացիները և ցանկացած օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձ, ովքեր եկամուտներ են ստանում Հայաստանյան աղբյուրներից։ Հաճախ բիզնեսներն ու քաղաքացիները ենթարկվում են պատասխանատվության հարկային իրավախախտում կատարելու համար տարբեր պատճառներով, որոշ դեպքերում օրենքի չիմացության, երբեմն նույնիսկ չհիմնավորված պատճառներով։

Հարկային իրավունքի բարդության պատճառով տարբեր գործարքների նկատմամբ կարող են առաջանալ հսկայական հարկային պարտավորություններ, որոնք ի սկզբանե կարելի է նվազեցնել, կամ որոնցից կարելի է խուսափել գրագետ հարկային պլանավորմամբ և օրինական գործարքներով։

«Վիսոլվ իրավաբանական ընկերությունը» ծառայություններ է մատուցում հարկային իրավունքի ոլորտում։ Մեր մասնագետները կօգնեն Ձեզ պլանավորել գործարքները նվազագույն հարկային պարտավորություններով։ Մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ նաև բողոքարկել հարկային իրավախախտումների վերաբերյալ կայացված վարչական ակտերը, ինչպես նաև խուսափել վարչական պատասխանատվության ենթարկվելուց։

Մաքսային


Ապրանքների ներմուծումը և արտահանումը կարգավորվում է ինչպես ՀՀ ներպետական իրավական ակտերով, այնպես էլ միջազգային պայմանագրերով և ԵՏՄ իրավական ակտերով։ ՀՀ մաքսային իրավունքի այս բազմաշերտ բնույթը հաճախ հանգեցնում է իրավունքների անհարկի սահամանափակումների կամ խախտումների։ Երբեմն անձինք մաքսային վճարները և տուրքերը չհաշվարկելու պատճառով խնդիրներ են ունենում ապրանքների ներմուծման ժամանակ։ 

«Վիսոլվ իրավաբանական ընկերությունը» իր մասնագետների փորձառության և գիտելիքների հիման վրա առաջարկում է ապրանքների ճիշտ դասակարգման, մաքսային վճարների նախօրոք ճշգրտման, ներմուծման և արտահանման հետ կապված հնարավոր բոլոր խնդիրների վերաբերյալ մանրամասն խորհրդատվություն և այլ ծառայություններ։

Լիցենզիա, թույլտվություններ, առևտրի և ծառայությունների կարգավորում


Սպառողների շահերի պաշտպանության համար ՀՀ-ում պետական վերահսկողության են ենթակա առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտները։ Տարբեր տնտեսավարողներ պարտավոր են իրենց գործունեության ընթացքում կիրառվող չափման միջոցները, աշխատանքի կատարման և ծառայությունների վայրերը, արտադրության պայմանները և այլ պայմաններ համապատասխանեցնել պետության կողմից սահմանված չափանաիշներին։ 

Որոշակի գործունեությունների համար ՀՀ-ում պահանջվում է հատուկ լիցենզիաներ կամ թույլտվություններ։ Հաճախ լիցենզիաներ և թույլտվությունների ստացման համար պահանջվող փաստաթղթերը հավաքելը, կազմելը, հանձնաժողովային նիստերում մասնակցությունը ժամանակատար և դժվար է իրականացնել ընկերության ընթացիկ գործունեության հետ միաժամանակ։

«Վիսոլվ իրավաբանական ընկերության» մասնագետները կօգնեն Ձեզ տեղյակ լինել Ձեր գործունեության վերաբերյալ օրենսդրական պարտադիր պահանջների մասին, համապատասխանեցնել Ձեր բիզնեսը այդ պահանջներին, կազմել, հավաքել լիցենզիաներ և թույլտվություններ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, մասնակցել դրանց ստացման համար անցկացվող նիստերին, վիճարկել Ձեր նկատմամբ կիրառված անբարենպաստ որոշումները։

Ստուգումներ, պետական վերահսկողություն


Ցանկացած բիզնես գործունեություն պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրական պարտադիր պահանջներին։ Օրենսդրական պարտադիր պահանջների պահպանումը ստուգելու և խախտումները վերհանելու նպատակով պետական և տեղական ինքնակառավարման տարբեր մարմիններ իրականացնում են տարբեր տեսակի ստուգումներ, որոնք պետք է ունենան հստակ նպատակ, իրավական և փաստական հիմքեր։ Ստուգումների արդյունքում բացահայտված խախտումների համար իրավախախտ անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության։

Սակայն երբեմն պետական մարմինները խախտում են ստուգումների և պետական վերահսկողության ձևերի նկատմամբ սահմանված պարտադիր կարգը կամ սխալ են կիրառում ոլորտը կարգավորող օրենքը և տուգանում տնտեսավարողներին,։

Մեր մասնագետները բազմիցս օգնել են վարչական պատասխանատվության ենթարկված անձանց՝ որոշումն անվավեր ճանաչելով։ Երկար տարիներ աշխատելով պետական մարմիններում, այնուհետև, պետական մարմինների հետ այս իրավահարաբերություններում աշխատելու հնարավորությունը էապես նպաստել է, որ մեր մասնագետները արդյունավետորեն պաշտպանեն իրենց վստահորդների շահերը և վերջիններիս զերծ պահեն անհարկի վարչական տուգանքներ վճարելու պարտավորությունից։

Պետական գնումներ


Պետական գնումները մի կողմից պետության, համայնքի կամ դրանց մասնակցությամբ ընկերությունների և մյուս կողմից այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման փոխշահավետ գործարք կնքելու ընթացակարգ է։ Պետական գնումները հստակ կարգավորվող մրցույթների կամ աճուրդների եղանակով լավագույն պայմաններով ապրանքներ գնելու և ծառայություններ կամ աշխատանքներ ձեռք բերելու հնարավորություն է գնորդի կամ պատվիրատուի համար։

«Վիսոլվ իրավաբանական ընկերության» մասնագետները կարող են օգնել Ձեզ պետական գնումներին մասնակցելու համար փաստաթղթերի ամբողջական փաթեթ ունենալու, մասնակցության ընթացակարգի վերաբերյալ գիտելիքներ ունենալու, մասնակցության ընթացքում առաջացած ցանկացած վեճերում Ձեր իրավունքների պաշտպանության հարցում։

Անբարեխիղճ մրցակցություն


Բարեխղճության սկզբունքները՝ ազնվություն, ճշմարտություն, արդարություն, անաչառություն, որ միաժամանակ ծանոթ են բոլորին, սակայն չունեն հստակ գծված սահմաններ, առանցքային դեր են խաղում ձեռնարկատիրական հարաբերություններում՝ տնտեսական մրցակցությունում։ Անբարեխիղճ մրցակցության օրենսդրական հասկացությունն այնքան լայն է, որ կարող է ներառել ցանկացած օրենքի խախտում, սակայն ամենակարևորը այս դեպքում մրցակցության վրա հնարավոր կամ փաստացի ազդեցությունն է։

Միևնույն ժամանակ տրված են նաև անբարեխիղճ մրցակցության հստակ դրսևորումներ, օրինակ՝ այլ անձի կողմից ավելի վաղ օգտագործվող ապրանքային նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանը օգտագործելը կամ այլ ձևով որևէ տնտեսավարող սուբյեկտի կամ նրա ապրանքների և ծառայությունների նկատմամբ շփոթություն առաջացնելը, հասարակության մոլորեցումը, այդ թվում՝ ապրանքի կամ ծառայության, դրա գնի, իրացման պայմանների վերաբերյալ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններով սպառողներին մոլորեցնելը, օրենքին հակասող գովազդների, զեղչերի, ակցիաների իրականացումը, այլ տնտեսավարող սուբյեկտներին կամ նրանց գործունեության վարկաբեկումը, համբավի կամ վարկարժեքի վնասումը, անտեղի համեմատությունների կատարումը, չբացահայտված տեղեկատվության օգտագործումը։

Անբարեխիղճ մրցակցության ցանկացած դրսևորման համար կարող է նշանակվել մինչև տարեկան շրջանառության հինգ տոկոսի չափով տուգանք։

Մեր մասնագետների բազմակողմանի խորհրդատվության շնորհիվ կկարողանաք խուսափել անբարեխիղճ մրցակցություն դրսևորելուց, իսկ եթե դուք ունեք անբարեխիղճ մրցակիցներ, ապա մենք կօգնենք ձեզ պարտավորեցնել դադարեցնել իրավախախտումը և վերադարձնել առողջ և բարեխիղճ մրցակցությունը։

Համակենտրոնացում


Մեծ շրջանառություն կամ ակտիվներ ունեցող ընկերություններում բաժնետերերի փոփոխությունը, նման ընկերությունների միացումը, միաձուլումը, այդ ընկերությունների կամ նրանց բաժնետերերի կողմից նոր ընկերության հիմնադրումը, ապրանքային նշանների ձեռքբերումը կամ այլ գործարքները կարող են լինել համակենտրոնացում, որը պետք է հայտարարագրել և ստանալ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թույլտվությունը մինչև գործարքի կնքումը։

Համակենտրոնացման հայտարարագրումը և դրա թույլատրելիության ստուգումը բավականին բարդ և բազմաշերտ գործընթաց է, ինչր պահանջում է մեծ ուժերի լարում և վարչական մարմնի հետ սերտ համագործակցություն։

Չհայտարարագրված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու, այսինքն՝ առանց գործարքի թույլտվությունը նախապես ստանալու գործարքը կնքելու համար նախատեսված է խիստ պատասխանատվության միջոց՝ տուգանքի տեսքով։

Մեր մասնագետների փորձն ու գիտելիքները կօգնեն ձեզ ճիշտ կողմնորոշվել նման գործարքների իրականացման հարցում, հնարավոր կարճ ժամանակում պատրաստել անհրաժեշտ փաստաթղթերը և ստանալ համակենտրոնացման թույլտվությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից և խուսափել տուգանքներից։

Մենաշնորհ կամ գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահում


Մենաշնորհ դիրք ունեն բոլոր այն տնտեսավարողները, որոնք իրենց շուկայում չունեն որևէ մրցակից, իսկ եթե ունեն որոշ մրցակիցներ, որոնք, սակայն, էական մրցակցության չեն կարողանում ստեղծել և տնտեսավարողը կարող է միակողմանիորեն ազդել շուկայի պայմանների վրա, ապա այդպիսի ընկերությունները կարող են ունենալ գերիշխող դիրք։ Միևնույն ժամանակ բանակցային ուժեղ դիրք ունեցող հիմնականում համարվում են խոշոր առևտրային ցանցերը, ինչպես նաև ապրանքների մուտքը իրացման շուկա ապահովելու հնարավորություն ունեցող այլ տնտեսավարողներ։

Նշված բոլոր ընկերություններին արգելվում է խտրական պայմանների սահմանումն ու կիրառումը, պայմանագրում մի շարք պայմանների պարտադրումը, որոշ լրացուցիչ վճարների գանձումը, պայմանագիր կնքելուց անհիմն հրաժարվելը կամ պայմանագիրն անհիմն լուծելը և այլն, իսկ մենաշնորհ և գերիշխող դիրք ունեցողները պետք է հետևեն նաև իրենց գնային քաղաքականությանը և գնի ձևավորման բաղադրիչների փոփոխությանը։ Թույլ տրված չարաշահումների համար իրավախախտը ոչ միայն կարող է պարտավորվել հատուցել վնասները, այլ նաև կարող է մեծ չափով տուգանվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից։

Մեր փորձառու մասնագետները կօգնեն ոչ միայն խուսափել նման չարաշահումներ թույլ տալուց և դրա անցանկալի հետևանքներից, այլև պաշտպանել ձեր իրավուքնները, եթե դարձել եք գերիշխող դիրքի կամ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման զոհ։

Հակամրցակցային համաձայնություն


Չնայած ձեռնարկատիրական գործունեության և պայամանգրի ազատությանը՝ արգելվում են այնպիսի համաձայնությունները (լինեն գրավոր թե բանավոր), որոնք կարող են սահմանափակել մրցակցությունը։ Դրանք հիմնականում այն համաձայնություններն են, որոնք վերաբերում են գները փոփոխելուն կամ պահպանելուն, մրցակիցների միջև շուկան բաժանելուն, ապրանքային շուկա մուտքի խոչընդոտների ստեղծելուն, որոշակի տնտեսավարողների հետ չհամագործակցելուն և այլն։

Հակամրցակցային համաձայնությունների կնքման համար խիստ տուգանքներ են սահմանված՝ ընդհուպ մինչև տնտեսավարողի տարեկան ողջ շրջանառության տասը տոկոսը։

Մենք կօգնենք ձեզ ստուգել ձեր գործարար հարաբերություններում հակամրցակցային համաձայնությունների առկայությունը, բացառել դրանք և պաշտպանել ձեր շահերը, եթե արդեն իսկ մասնակից եք դարձել նման համաձայնության կամ տուժել եք ձեր մրցակցիների հակամրցակցային համաձայնության հետևանքով։

Աշխատանքային


Աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման մեջ առանցքային դեր ունեն օրենսդրությանը համապատասխանող աշխատանքային պայմանագրերի առկայությունը։ Օրենսդրության խախտմամբ կնքված աշխատանքային պայմանագրերը կամ պայմանագրի բացակայությունը կարող է հանգեցնել նաև վարչական պատասխանատվության։

Աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկություններից մեկն էլ հենց այն է, որ որոշ տեսակի աշխատանքային վեճերի նկատմամբ չեն հաշվարկվում հայցային վաղեմություն, դարնցից են՝ աշխատողի պատվի և արժանապատվության պաշտպանության, աշխատավարձի, ինչպես նաև աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջներով:

Սա նշանակում է, որ աշխատանքային իրավահարավերությունները կարգավորելուց՝ պայմանագրեր և ներքին իրավական ակտեր կազմելուց, անհրաժեշտ է ունենալ մասնագիտական հսկողություն այդ գործողությունների նկատմամբ հետագա բացասական հետևանքներից խուսափելու նպատակով։

«Վիսոլվ իրավաբանական ընկերության» մասնագետները լավագույնս կապահովեն թե' գործատուների, թե' աշխատողների շահերի, իրավունքների և պարտականությունների հավասարակշռությունը։ Մեր մասնագետները կարող են կազմել գործատուի կողմից ընդունվող բոլոր ներքին իրավական ակտերի, կոլեկտիվ պայմանագրերի և աշխատանքային պայմանագրերի նախագծերը։

Հեղինակային իրավունք


Ստեղծագործությունների հեղինակներն ունեն ինչպես գույքային (ստեղծագործության օգտագործման և դրանից եկամուտներ ստանալու) այնպես էլ ոչ գույքային (հեղինակի և ստեղծագործության կապը ապահովող) իրավունքներ։ Ստեղծագործության օգտագործման պայմանագիր (լիցենզիա) կնքելիս կողմերի համար առաջնային է պայմանագրի պայմանների համապատասխանությունը օրենքին, իրենց կամքին և փոխադարձ պայմանավորվածություններին։

Մենք կարող ենք ձեզ օգնել հեղինակային իրավունքի հետ կապված տարաբնույթ հարցերում․ ստեղծագործության օգտագործման պայմանագրերի կազմում, խախտված իրավունքների պաշտպանություն, վնասների հատուցում։

Ապրանքային նշան


Ընկերության արտադրած ապրանքները կամ մատուցած ծառայությունները շուկայում գործող այլ ապրանքներից և ծառայություններից առանձնացնելու և մեկը մյուսի հետ շփոթելու հնարավորության բացառման համար օգտագործվում են ամենատարբեր ապրանքային նշաններ։ Բիզնեսի համար չափազանց կարևոր է ի սկզբանե ընտրել այնպիսի ապրանքային նշան, որը ոչ միայն կխթանի ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մեծ թվով մատուցումը, այլ նաև զերծ կպահի ձեզ իրավական խնդիրներից և հնարավորություն կտա առավել մեծ արդյունավետությամբ պաշտպանել ձեր շահերը հետագայում այլ ընկերությունների կողմից ձեր ապրանքային նշանի նմանակումներից։

Մեր հմուտ մասնագետները կօգնեն ոչ միայն գրանցել ձեր ապրանքային նշանը, այլև մասնագիտական խորհրդատվություն կտան ապրանքային նշանի ընտրության հարցում՝ վեր հանելով բոլոր ռիսկերը, և ապրանքային նշանների հետ կապված ցանկացած վեճի պարագայում կօգնեն ձեզ ճիշտ և ժամանակին կողմնորոշվել ձեր իրավունքների պաշտպանության հարցում՝ հնարավորինս քիչ վնասներ կրելով։

Կորպորատիվ


Ցանկացած բիզնեսի արդյունավետ գործունեության համար անչափ կարևոր է կազմակերպության ձևի, կառավարման կարգի ճիշտ ընտրությունը և բաժնետերերի կամ մասնակիցների հարաբերությունների համակողմանի կարգավորումը։

Հաճախ կազմակերպություններում տեղի են ունենում բաժնետերերի կամ մասնակիցների, կառավարման մարմինների փոփոխություն, կանոնադրությունների փոփոխություն, ներքին այլ իրավական ակտերի կազմման անհրաժեշտություն, որոնք կազմակերպելը ժամանակատար է և պահանջում է մասնագիտական գիտելիքներ։

Երբեմն բիզնեսի մեծացման, արտադրողականության բարձրացման կամ արդյունավետության ավելացման նպատակով անհրաժեշտություն է առաջանում ընկերությունը միացնել այլ ընկերությանը, ընկերությունից առանձնացնել և ստեղծել նոր ընկերությունը, բաժանել ընկերությունը կամ միավորել ընկերությունները։

Ընկերությունները հիմնադրելու, վերակազմակերպելու, այլ փոփոխություններ կատարելու կամ լուծարելու գործընթացում Ձեզ անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքներ գործընթացը ժամանակին և ճիշտ կատարելու համար։

Վերջերս խոշոր կազմակերպությունները սկսել են կիրառել նաև աշխատակիցների բաժնետիրացման ծրագրերը, որոնցով հնարավորություն է տրվում ընկերության աշխատակիցներին դառնալ ընկերության բաժնետեր։ Բաժնետիրացման ծրագիր կազմելը դրանում փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ են համապարփակ ուսումնասիրություններ և մասնագիտական աշխատանք, որպեսզի ընկերությունը խուսափի բաժնետերերի միջև հնարավոր վեճերից։

«Վիսոլվ իրավաբանական ընկերության» մասնագետները կարող են օգնել Ձեզ ընկերությունների պետական գրանցման, ընկերության կառավարման կարգի, բաժնետերերի՝ ընկերության հետ և միմյանց հետ ունեցած իրավահարաբերությունների հետ կապված հարցերում։

Պայմանագրեր


Ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ գործունեության ընթացքում կամ առօրյա կյանքում անընդհատ կնքում են գործարքներ, որոնցով ձեռք են բերում ապրանքներ, ծառայություններ, աշխատանքներ տարբեր գույքային իրավունքներ, ֆինանսական միջոցներ, արժեթղթեր և այլն։

Գործարքի շարունակականության համար առավել կարևոր է, որ այն հիմնված լինի իրավունքների և պարտականությունների հավասարակշռության վրա և լիարժեք արտահայտի կողմերի կամքը և պաշտպանի նրանց շահերը։ Հաճախ պայմանագիր կնքելիս կողմերը չեն հստակեցնում մի շարք կարևոր հարցեր, որի պատճառով գործարքի ընթացքում հանդիպում են տարաձայնությունների և իրավական վեճերի։

«Վիսոլվ իրավաբանական ընկերության» մասնագետները կօգնեն Ձեզ ձեռք բերել այնպիսի պայմանագրեր, որոնք լավագույնս կապահովեն Ձեր իրավունքների և շահերի պաշտպանությունը, հիմնված կլինեն իրավունքների և պարտականությունների հավասարակշռության վրա։ Մեր մասնագետները ծառայությունները մատուցում են ինչպես պայմանագրի կազմման փուլում, այնպես էլ բանակցությունների փուլում։

Ապահովագրություն


Ապահովագրությունը վճարի դիմաց ռիսկի փոխանցումն է մեկ սուբյեկտից մյուս սուբյեկտին։ Ապահովագրությունը իր մեջ ներառում է բազմազան ոլորտներ։ Գոյություն ունեն պարտադիր և կամավոր ապահովագրության տեսակներ։ ՀՀ-ում որպես պարտադիր ապահովագրություն սահմանվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունը։

Ապահովագրությունը կիրառվում է նաև մի շարք առևտրային գործարքներում, փոխադրումներում և այլ տնտեսական հարաբերություններում։ Հաճախ ապահովագրական իրավահարաբերություններում առաջանում են մի շարք խնդիրներ, սկսած պայմանագրի կնքումից մինչև կողմերի միջև առաջացած բազմաբնույթ վեճերով։

Ապահովագրական պայմանագրում առանցքային նշանակություն ունի ապահովագրական դեպքի, պայմանագրի գործողության վայրի, չհատուցվող գումարի չափի և չհատուցման դեպքերի հստակ շարադրումը։

«Վիսոլվ իրավաբանական ընկերության» մասնագետները արդեն հասցրել են օգնել մի շարք վստահորդների ապահովագրության ոլորտում ունեցած վեճերում հաջողության հասնելու համար։ Մեր մասնագետները կօգնեն ձեզ կնքել ձեր շահերից բխող ապահովագրական պայմանագրեր, իսկ առաջացած իրավական վեճերում հասնել հաջողության։ 

Անշարժ գույքի գործարքներ


Գործարքների մեջ իրենց ռիսկերով առանձնանում են անշարժ գույքի վերաբերյալ գործարքները, որոնք պահանջում են մանրակրկիտ մասնագիտական աշխատանք գործարքի կողմերի իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության համար։ Անշարժ գույքի գործարքներին պետք է նախորդի տարբեր գույքի վերաբերյալ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրությունը, գույքի հատակագծի և կադաստրային քարտեզի համեմատությունը, հետագայում գրանցման համար հնարավոր խոչընդոտների վերհանումը, ինչպես նաև գույքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի պատշաճ ուսումնասիրությունը հետագայում գույքի նկատմամբ այլ անձանց պահանջներից խուսափելու համար։

Մեր մասնագետները լավագույնս կիրականացնեն ձեր կողմից նախընտրած անշարժ գույքի գործարքի վերաբերյալ ռիսկերի ուսումնասիրությունը, գործարքի կազմումը, բանակցություններում ներկայացուցչությունը, գործարքի ապահով կնքման համար անհրաժեշտ այլ գործողություններ։

Ներդրումներ


Բիզնես ծրագրերի նախաձեռնության կամ գործող բիզնեսի զարգացման համար կենսական նշանակություն ունեն ներդրումները։ Ներդրումները կարող են կատարվել բազմազան գործիքներով (պայմանագրերով), որոնք իրարից տարբերվում են ռիսկերի և շահույթի հարաբերակցությամբ։ Ընդհանուր առմամբ ներդրումային գործարքները կարելի է բաժանել պարտքային ներդրումների և բաժնային ներդրումների։

Պարտքային ներդրումները բովանդակային առումով որևէ անձի՝ փոխատուի կողմից տեսակով որոշվող իրերի հանձնումն է մեկ այլ անձին՝ փոխառուին, որը փոխառուն պարտավոր է վերադարձնել կողմերի որոշած ժամկետներում և կարգով։ Այս տեսակի ներդրումներում ներդրողը բիզնեսի մասնակից չի դառնում և ռիսկեր չի կրում բիզնեսում կրած վնասների համար, ինչպես նաև չի ստանում բիզնեսից ստացվող շահույթներ։ Անկախ վնասներից՝ փոխառուն պարտավոր է փոխատուին վերադարձնել նույն տեսակի և քանակի իրեր և դրա նկատմամբ հաշվարկված որոշակի տոկոսներ։

Մյուս կողմից բաժնային ներդրումը վկայում է կոնկրետ ընկերությունում բաժնեմասի, բաժնետոմսի, այլ արժեթղթերի տեղաբաշխման միջոցով դրամական միջոցների ներգրավում, որի վերադարձման պարտավորություն ընկերությունը չունի։ Տվյալ դեպքում ներդրողը կիսում է ընկերության գործունեության արդյունքում առաջացող վնասների ռիսկերը իր ներդրած գումարի չափով և իրավունք ունի ստանալ ընկերության գործունեության արդյունքում ձևավորվող շահույթի մասը։

Իրավունքի տեսանկյունից ներդրումային գործարքներում կան մի շարք հարցեր, որոնց լուծման համար անհրաժեշտ են խորը մասնագիտական գիտելիքներ։ Հաճախ ներդրումային գործարքների ձևի և բովանդակության վերաբերյալ սահմանված են համապարտադիր նորմեր, որոնք ավելի են բարդացնում ներդրումային գործարքներ կնքելը։ Մեր մասնագետները ունեն գործնական փորձ և տեսական հսկայական գիտելիքներ ձեր ներդրումային գործարքներին իրավական աջակցություն ցուցաբերելու և ձեր իրավունքների ու շահերի պաշտպանության հարցում։

Փոխադրումներ


Այն բոլոր դեպքերում, երբ արտասահմանից գնվում է ապրանք ՀՀ կամ մեկ այլ պետություն ներմուծելու նպատակով, ապա այդ շղթայի պարտադիր բաղադրիչ է դառնում նաև փոխադրումները, որոնք լի են անկանխատեսելի ռիսկերով։ Միջազգային փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքներ։ Եթե ուզում եք զերծ մնալ անհարկի վնասներից, որոնք կարող են առաջանալ պայմանագրերում կիրառվող միջազգային համընդհանուր ճանաչում ստացած տերմինների չիմացության պատճառով, ապա պետք է դիմել համապատասխան գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների։

Մեր մասնագետները կօգնեն ձեզ բանակցել, կնքել փոխադրման, բեռի ապահովագրության պայմանագրեր, ինչպես նաև փոխադրման պայմանագրերից բխող վեճերի լուծման գործընթացում կներկայացնեն ձեր իրավունքներն ու շահերը։

Միջազգային գործարքներ


Միջազգային է համարվում այն գործարքը, որի կողմերից առնվազն մեկը օտարերկրյա ռեզիդենտ է, կամ որի առարկան՝ գույքը, գտնվում է այլ պետությունում, կամ որևէ արարք կատարվել է այլ պետության տարածքում։

Միջազգային գործարքներում անչափ կարևոր է կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ, սակայն ռիսկերից խուսափելու համար գործարքի կնքման փուլում անհրաժեշտ է որակյալ մասնագետի մասնակցությունը։ Միջազգային գործարքները տարբերվում են այլ գործարքներից իրենց բարդությամբ՝ լեզվական բարդություններով, արտարժույթների կիրառմամբ, կիրառելի օրենսդրության ընտրությամբ, դատարանների կամ արբիտրաժի ընտրությամբ և այդ գործարքներից բխող դատական ակտերի ճանաչման և կատարման հետ կապված խնդիրներով։

 «Վիսոլվ իրավաբանական ընկերության» մասնագետները զինված են հարուստ փորձով և որակյալ գիտելիքներով Ձեր միջազգային գործարքների բանակցություններին ռուսերենով և անգլերենով մասնակցելու, գործարքների իրավական ուղեկցումն ապահովելու, Ձեզ համար բարենպաստ օրենսդրության և դատարանների ընտրությունը կատարելու, Ձեր իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանության համար։

Սնանկություն


Հաճախ է պատահում, երբ պարտապանները չեն կարողանում կատարել իրենց դրամական պարտավորությունները և դառնում են անվճարունակ, այդպիսով վնաս պատճառելով ոչ միայն առկա պարտատերերին, այլ նաև այլ անձանց ովքեր կարող է չիմանան նրանց անվճարունակության մասին։ Նման դեպքերում օրենսդրությունը սահմանել է պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորությունը։

Սնանկությունը կարող է լինել կամավոր կամ հարկադիր։ Կամավոր սնանկության դեպքում պարտապանը պարտավոր է դիմել սնանկության դատարան, եթե պարտավորությունները 2 000 000  ՀՀ դրամի չափով գերազանցում են իր ունեցած գույքերի արժեքը։

 Հարկադիր սնանկության դեպքում պարտատերը իրավունք ունի դիմել սնանկության դատարան պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով, եթե վերջինիս հանդեպ ունի 2 000 000  ՀՀ դրամ և ավելի գումարի անվիճելի վճարային պարտավորության 90 օր և ավելի ժամկետով կետանց։

Հարկադիր սնանկությունը շատ արդյունավետ գործիք է պարտավորությունների հետ գանձման գործերով, քանի որ սնանկության դիմումը վարույթ ընդունելու պահից սկսած պարտապանի գույքի և ակտիվների վրա դրվում է արգելանք։

Այնուամենայնիվ սնանկության դիմումը և վարույթի ընթացքում ձեր իրավունքների և շահերի պաշտպանությունը բարդ մասնագիտական գիտելիքներ են պահանջում։ Մեր մասնագետները կօգնեն ձեզ սնանկության դիմումներ կազմելու, սնանկ ճանաչվելու կամ որևէ այլ անձի սնանկ ճանաչելու, վարույթի ընթացքում ձեր իրավունքների և շահերի արդյունավետ պաշտպանության հարցում։

Պարտքերի բռնագանձում


Պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նկարագրված այլ դեպքերից։ Հաճախ բիզնես գործունեության ընթացքում ապրանքների մատակարարումից, ծառայությունների մատուցումից կամ աշխատանքներ կատարելուց առաջացած պարտավորությունները մնում են չկատարված, որը հսկայական վնասներ է հասցնում գործող բիզնեսի դրամաշրջանառությանը։

Մենք ունենք այն անհրաժեշտ թիմը, որը կկիրառի օրենսդրական անհրաժեշտ գործիքակազմը ձեր հանդեպ ունեցած պարտքերը հնարավորինս արագ և մատչելի եղանակով ձեզ վերադարձնելու համար։